Բելգիայում մայիսի 25-ին կայացած համերկրային ընտրություններից հետո արձակվել Է խորհրդարանը, կառավարությունը հրաժարական Է տվել: Սկսվել են բանակցություններ նախարարների նոր կոալիցիոն կաբնետ կազմելու շուրջը: Անցյալ անգամ՝ 2010 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրություններից հետո այդ գործընթացը տեւեց 541 օր՝ սահմանելով քաղաքական ճգնաժամh տեւողության համաշխարհային ռեկորդ, տեղեկացնում Է:

 

Երկրի վարչապետ Էլիո Դի Ռուպոն մայիսի 26-ին բելգիացիների Ֆիլիպ թագավորին Է ներկացացրել իր կաբինետի հրաժարականի խնդրագիրը: Իր հերթին, միապետը հայտարարել Է նոր կառավարող կոալիցիա կազմելու շուրջը հիմնական քաղաքական կուսակցությունների կոնսուլտացիաներ սկսելու մասին:

 

Բելգիայի քաղաքականության գլխավոր հիմնախնդիրը մնում են սուր հակասությունները Ֆլանդրիայի (հյուսիս) եւ ֆրանսախոս Վալոնիայի (հարավ) միջեւ: Ֆլանդրիայում կիրակի օրը կայացած ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթել Է նոր ֆլամանդական դաշինքը (քվեների 33 տոկոսը), որը հանդես Է գալիս երկրի ապակենտորնացման եւ, հեռանկարում՝ այդ տարածաշրջանի անկախության օգտին, որտեղ բնակվում Է երկրի 11-միլիոնանոց բնակչության 60 տոկոսը: Վալոնիայում հաղթել Է վարչապետ Դի Ռուպոյի Սոցիալիստական կուսակցությունը, որը ձգտում Է կասեցնել Բելգիայի համադաշնայնացումը եւ խոչընդոտել հարուստ Ֆլանդրիայի անջատմանը:

 

Այս կուսակցությունների ծրագրերն ըստ Էության հակադիր են թե՛ սոցիալական համակարգի բարեփոխման եւ թե՛ աշխատանքի շուկայի բարերնորոգման հարցերի շուրջը:

 

«Կառավարություն ստեղծելը չափազաանց դժվար կլինի»,- պնդում Է Standard առաջատար թերթը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: