Մամուլում շատ արագ տարածվեց տեղեկություն, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Այս տեղեկատվությունը ճշտելու համար լրատվամիջոցները կապ են հաստատել նախարարի հետ, ով հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ և խնդրել է դիմել մամուլի քարտուղարին: Սակայն նրա՝ մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը ևս ոչ մի հստակ պատասխան չի տալիս լրատվամիջոցներին: Նա տեղեկությունը ոչ հերքում է, ոչ հաստատում: