Մի քանի օր է ինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Երեկ նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը նշել էր, թե նախարարն աշխատանքի մեջ է և շարունակում է աշխատել, սակայն այսօր ԼՈւՐԵՐ.cօm-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը հաստատեց նախարարի` հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը:
«Այո, Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել», - ասաց Թարփոշյանը: