Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար Ջեյքոբ Ռիս-Մոգը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում Ռիշի Սունակի նշանակվելու ֆոնին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ է նշանակել իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար Ռիշի Սունակին։ Նոր վարչապետին հանձնարարվել է ձևավորել կառավարություն։
Հոկտեմբերի 25-ին Սունակը նոր պաշտոնում իր առաջին ելույթում ասաց, որ Միացյալ Թագավորությունը տնտեսական լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Նա նշել է, որ դրա համար կպահանջվեն բարդ որոշումներ նոր կաբինետից։
Մինչ այս, Չարլզ III-ը պաշտոնապես ընդունել էր վարչապետ Լիզ Թրասի հրաժարականը։ Ըստ պալատի՝ թագավորը «ողորմությամբ» ընդունել է նրա հրաժարականը։
Կիսվել