Շոտլանդիայի առաջին նախարար, ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդը երեկ պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Այդ որոշումը նա ընդունել է երկու ամիս առաջ՝ այն բանից հետո, երբ սեպտեմբերին ընտրողները հանրաքվեի ընթացքում դեմ եմ քվեարկել Շոտլանդիայի անկախությանը, որը նրա նախաձեռնությամբ է անցկացվել:
Սալմոնդը հայտարարել է, որ հեռանում է Շոտլանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնից «լավատեսական և վստահ» զգացումով:
Նա ասել է, որ իրեն կփոխարինի Նիկոլա Սթերջենը: Վերջինիս կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու քվեարկությունը տարածաշրջանային խորհրդարանում տեղի կունենա այսօր: