Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է Եգիպտոսի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Իր հայտարարության մեջ Սիսին նշել է, որ Եգիպտոսը կանգնած է տնտեսական, անվտանգության լուրջ խնդիրնե րի առաջ, և անհրաժեշտ է վերականգնել երկրի հեղիանակությունն ու հարգանքը: Նրա խոսքով, կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ: Սիսին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Եգիպտոսի նախագահական ընտրություններին՝ միաժամանակ նշելով, որ իր նախընտրական քարոզարշավը չի լինի ավանդականի նման, սակայն մանրամասություններ չի նշել այդ մասին:

 

Մոտակա ժամանակներում Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի նախագահական ընտրությունների անցակցման օրվա մասին:

 

59-ամյա Սիսիի հեղինակությունը Եգիպտոսում կտրուկ բարձրացել է 2013թ. հունիսից՝ նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի դեմ ուղղված հակակառավարական շարժման օրերից: