Վաշինգտոնի նախաձեռնությամբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Քերին եւ Լավրովը շեշտել են, որ անհրաժեշտ է Կիեւում հաստատել խաղաղություն, որը հիմնված կլինի փետրվարի 21-ին կնքված համաձայնագրի հիման վրա: Կողմ երը փաստել են, որ պետք է կանխվեն ծայրահեղականների գործողությունները եւ այնպիսի որոշումներ կայացվեն, որոնք կբխեն ազգհային շահերից եւ որին համաձայն կլինեն քաղաքական բոլորն ուժերն ու երկրի բոլորը շրջանները:

 

Լավրովն ու Քերին քննարկել են նաեւ Սիրական ճգնաժամն ու Ժնեւի համաժողովում հակամարտության կարգավորման նոր փուլի անհրաժեշտության մասին: