ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ կբարձրացնեն ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության բացահայտման հարցը: Այս մասին Քերին հայտնել է ABC News-ին տված հարցազրույցում:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել ռուսական իշխանություններին գտնել և արդարադատության առաջ կանգնեցնել ռուս ընդդիմադրի սպանության մեղավորներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոն Քերին մարտի 2-ին բանակցություններ կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: