Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 150-րդ (սպանություն) և 222-րդ (զենքի անօրինական շրջանառություն) հոդվածովներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով ռուսական «РБК: TB» հեռուստաընկերության կայքը, սպանության հիմնական շարժառիթ է դիտարկվում քաղաքականը: Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացո ւցիչ Վլադիմիր Մարկինը թվարկել է շարժառիթի հիմնական տարբերակները. «Այս պահի դրությամբ' մի քանի տարբերակներ են դիտարկվում. Սպանություն' որպես երկրում քաղաքական իրադրության ապակայունացման սադրանք, իսկ Նեմցովը հնարավոր է զոհ է դարձել նրանց համար, ովքեր իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ոչնչից չեն զգուշանում»,- ասել է Մարկինը:
Գործը վարող քննչական խումբը ղեկավարում է Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրիմանովը: Հետաքննությանը ներգրավել են կենտրոնական բաժնի քննիչները և դատաբժիշկները: РБК-ի թղթակցի հետ զրույցում, ուժային կառույցների ներկայացուցիչները նշել են, որ հանցագործի որոնողական աշխատանքներով զբաղված են նաև սահմանադրական կարգի պահպանության, Անվտանգության դաշնային ծառայության ահաբեկչության դեմ պայքարի և Ներքին գործերի նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները: Նախաքննության տվյալներով՝ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի ժամանակով ժամը 23:15-ի սահմաններում, երբ զուգընկերուհու՝ Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայի հետ, Մոկսվայի մեծ կամրջով քայլելիս է եղել դեպի «Բոլոտնայա» հրապարակ: