SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կամո Շառոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի քննիչի կողմից ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Գևորգ Հովհաննիսյանը:
Վերջինս ձերբակալվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով:
Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանը «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի գլխավոր տնօրենն է:
Այսօր նա քննչական բաժնից տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր և նա, ըստ տեղեկությունների, արդարադատության իրականացմանն է խորչընդոտել այն ժամանակ, երբ ոստիկաններն ու քննիչները, փորձել են «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի տեսանկարահանման սարքերի կրիչները օրենքով նախատեսված հոդվածներին համապատասխան վերցնել: Գ. Հովհաննիսյանը չի թույլատրել, իսկ ոստիկաններն ու քննիչները ունեցել են լուրջ կասկածներ, որ հնարավոր է՝ տեսախցիկները արձանագրած լինեն հանցագործության պահը: