Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարծում Է, որ միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում Է Ռուսաստանը: Այդ տեսակետը նա շարադրել Է CBS հեռուստաընկրեությանը տված հարցազրույցում, որը հոկտեմբերի 25-ին հրապարակվել Է հեռուստաընկերության կայքում:

Հաղորդավարը նախկին փոխնախագահին հարց Է տվել այն մասին, թե նրա կարծիքով, որ երկիրն Է ներկայացնում ամենալուրջ սպառնալիքն ԱՄՆ-ի համար: «Ես կարծում եմ, որ այս պահին ամենամեծ սպառնալիքը մեր անվտանգության եւ դաշինքների քայքայման առումով ներկայացնում Է Ռուսաստանը,- պատասխանել Է Բայդենը:- Երկրորդ, ես կարծում եմ, որ ամենամեծ մրցակիցը Չինաստանն Է»:

 

«Եվ այն բանից, թե մենք ինչ մոտեցում կունենանք, կախված Է, թե մենք հետագայում Էլ կմնանք մրցակիցներ, թե դա կվերաճի ավելի լուրջ մրցացկության ուժերի հարաբերկացության առումով»,- նշել Է դեմոկրատների թեկնածուն: Նա նաեւ ընդգծել Է, որ միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների համար ոչ պակաս լուրջ վտանգ Է ներկայացնում ԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «Տեսեք, թե նա (Թրամփը) ինչ Է անում. մտերմանում Է բոլոր դիկտատորների հետ եւ մատնացույց անում մեր բոլոր բարեկամներին»,- ասել Է դեմոկրատների թեկնածուն: Նրա խոսքով՝ նախագահի այդ մոտեցումը վերածվել Է ԿԺԴՀ-ի միջուկային զինանոցի մեծացմանը եւ «Իրանի մոտեցմանը» (…) միջուկային զենքի ստեղծմանը»:

 

«ՆԱՏՕ-ի գծով մեր բարեկամները երես են դարձնում մեզնից, որովհետեւ չեն կարող հույս դնել մեզ վրա»,- եզրափակել Է Բայդենը: Սեպտեմբերին նա այն կարծիքն Էր հայտնել, թե Մոսկվան Վաշինգտոնի համար հակառակորդ Է, այլ ոչ թե թշնամի: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հակառակորդ Է: Ես իրոք այդպես եմ մտածում»,- նշել Է քաղաքական գործիչը: Ըստ որում նա բազմիցս ասել Է, որ նոյեմբերի ընտրություններում իր հաղթանակի դեպքում «Մոսկվան «կհատուցի» ամերիկյան ընտրական գործընթացին ենթադրյալ միջամտության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: