Ռուսաստանը վերստին կարող Է դառնալ Մեծ Բրիտանիայի անվտանգության գլխավոր սպառնալիքը: Այդ մասին հայտարարել Է թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

 

Նրա խոսքով՝ այժմ երկրի հատուկ ծառայությունները քայլեր են ձեռնարկում իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար:

 

«Մոտ ապագայում Ռուսաստանի մտադրությունների եւ հնարավորությունների վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքումը մնում Է մեր հատուկ ծառայությունների կենսականորեն կարեւոր խնդիրը: Զարմանալի չԷ, որ այժմ մենք ռուսախոս գործակալների ենք վարձում»,- ասել Է նախարարը:

 

Մարտի սկզբին Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը հայտարարել Է, որ Ռուսաստանը կարող Է անվտանգության լուրջ սպառնալիք ներկայացնել Եվրոպայում: Նրա կարծիքով՝ ԵՄ-ն, ներառյալ Շվեդիան, պետք Է Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն վարի, ընդ որում՝ չհրաժարվելով երկխոսությունից:

 

Մարտի 8-ին Welt am Sonntag հրատարակությանը տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կոչ Է արել ստեղծել միասնական եվրոպական զորքեր: «Այդ բանակը մեզ կօգնի մշակել ընդհանուր արտաքին քաղաքականություն եւ անվտանգության քաղաքականություն, ինչպես նաեւ միասին պատասխանատվություն կրել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար»,-հայտարարել Է նա:

 

Բացի այդ, Յունկերի կարծիքով, այդպիսով Եվրոպան Ռուսաստանին ցույց կտա, որ լրջորեն Է վերաբերվում եվրոպական արժեքների պաշտպանությանը: