Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
«Ժամանակի ու իրադրության փոփոխությունների ժամանակ դրանք անընդհատ վերանայվում են, իսկ հիմա, առավել քան երբևէ, խիստ անորոշ են:
Մինչև 2018-ը կար պաշտպանության բանակն ու Հայաստան պետության անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը:
2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց պետականության և որպես դրա հիմնասյուն' զինված ուժերի կազմաքանդման գործընթացը, սակայն բանակն իր դիմադրողականության շնորհիվ դեռ որոշ ժամանակ իր խնդիրը կատարում էր:
44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ոչ միայն պաշտոնապես հետ կանգնեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից, այլ դրա ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացրեց:
Դրանից հետո թեև Արցախի պաշտպանության բանակի պահպանության տարածքը մեծացավ, սակայն ներուժն ու ռեսուրսները կտրուկ նվազեցին:
Տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, որոնց գործառույթը ոչ թե ՊԲ-ի հետ անվտանգության ապահովումն էր, այլ պատերազմի կանխումը, ինչը տապալվեց:
Ի՞նչ ունենք այսօր անվտանգության տեսանկյունից' վերջին ագրեսիան հաշվի առնելով:
Անվտանգությունը համակարգային առումով մնաց փլատակների տակ:
ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ' 0: