Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ժամանակ գլխավոր ամբաստանյալ Զաուր Դադաևը խաղում էր համակարգչային խաղեր և ապաքինվում էր մրսածությունից. РБК-ին հայտնել է նրա փաստաբան Շամսուդին Ցակաևը:

 

Ցակաևի խոսքով՝ փետրվարի 27-ին Դադաևն օնլայն խաղ էր խաղում երեք ընկերների հետ միասին, որոնք կարող են հաստատել իր ալիբին: 

 

Ավելի վաղ, մի աղբյուր հայտնել է, որ Նեմցովի սպանության կասկածյալը ժամանել է Մոսկվա՝ կառավարության վերապահումով: