Վաշինգտոնի նախաձեռնությամբ` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Քերրին և Լավրովը շեշտել են, որ անհրաժեշտ է Կիևում հաստատել խաղաղություն, որը հիմնված կլինի փետրվարի 21-ին կնքված համաձայնագրի հիման վրա: Կողմերը փաստել են, որ պետք է կանխվեն ծայրահեղականների գործողությունները և այնպիսի որոշումներ կայացվեն, որոնք կբխեն ազգային շահերից և որին համաձայն կլինեն քաղաքական բոլորն ուժերն ու երկրի բոլորը շրջանները:

 

Լավրովն ու Քերրին քննարկել են նաև Սիրական ճգնաժամն ու Ժնևի համաժողովում հակամարտության կարգավորման նոր փուլի անհրաժեշտության մասին: