Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի հետ: Այդ մասին ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում, տեղեկացնում է Газета.Ru-ն:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են օրակարգային հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել միջազգային խնդիրների վերաբերյալ:
«Հատուկ ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում Մինսկի պայմանավորվածությունների կատարման «նորմանդական ձևաչափով» աշխատանքին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ հաշվի առնելով գերմանացի նախարարի այցը Երևան և Բաքու՝ որպես ԵԱՀԿ համանախագահող»,-ասված է հաղորդագրության մեջ: