ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մեկ օրում երկու անգամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Ուկրաինայի իրադրությունը, տեղեկացնում է ԱՄՆ-ի պետդեպարտամենը:
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասված է, որ Քերին եւ Լավրովը ապրիլի 9-ի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում «քննարկել են Ուկրաինայի արեւելքի գլխավոր քաղաքներում անվտանգության հետ կապված իրադրության կարգավորման կարեւորությունը խաղաղ ճանապարհով, երկխոսության օգնությամբ»՝ մերժելով քաղաքական նպատակներին հասնելու համար ուժի կիրառումը:
Նախարարները նաեւ քննարկել են Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման հարցը:
Նույն օրն ավելի վաղ կայացել է երկու նախարարների եւս մեկ հեռախոսազրույցը, որի ընթացքում Քերին հերքել է հաղորդումներն այն մասին, թե ամերիկյան Greystone մասնավոր ֆիրմայի աշխատակիցներն Ուկրաինայի իշխանությունների կողմից օգտագործվում են երկրի հարավ-արեւելքում կարգուկանոն հաստատելու համար, հաղորդել Է BBC-ն: