Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի 5-ին Քուալա Լումպուրում հանդիպում կանցկացնեն ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի պատվիրակության անդամը:

 

«Օգոստոսի 5-ին պլանավորված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Դրա շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, ծրագրվում է քննարկել նաև Ուկրաինայի իրադրությունը»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

 

Լավրովը և Քերին օգոստոսի 3-ին արդեն հանդիպել են Քաթարում, որտեղ քննարկել են Սիրիայի իրադրությունը «Իսլամական պետության» դեմ պայքարի համատեքստում: