Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն ապրիլի 4-5-ին կհավաքվեն Աթենքում՝ քննարկելու համաշխարհային օրակարգի հիմնական հարցերը:
«Արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն իր պաշտոնակիցների հետ կքննարկի միջազգային ու եվրոպական հիմնական հարցերը՝ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ Սիրիայի իրադրությունը»,-ասված Է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: