Ռուսաստանի և Ուկրաինայի խորհրդարանականներն ապրիլի 11-ին Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցերը, հանդիպումը տեղի կունենա ոչ մեծ ձևաչափով: Այդ մասին ապրիլի 10-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում Պետդումայի պատվիրակության անդամ Ալեքսանդր Ֆոկինը:

 

Ավելի վաղ Պետդումայի աղբյուրը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

 

«Հանդիպումը նվիրված կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների հարցերին»,-ասել է Ֆոկինը:

 

«Կոնսուլտացիաների համար առաջարկված ձևաչափի շրջանակներում Վիեննա է մեկնել մեր պատվիրակությունը, մարդիկ, որոնք լավ գիտեն Ղրիմի և Ուկրաինայի իրադրությունը»,-ճշտել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: