ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների իրավական շրջանակի վերաբերյալ փաստաթղթերի եռահատոր փաստաթուղթ են փոխանակել, գրում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին անգամ լույս է տեսել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների իրավական դաշտի վերաբերյալ փաստաթղթերի եռահատոր «Դաշնակիցների փոխգործակցության 30 տարիները» ժողովածուն», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, ժողովածուն պատրաստվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ «Դիալոգ» հասարակական կազմակերպության և Երևանի «Ռուսական գրքի տան» մասնակցությամբ։

Ժողովածուն բացվում է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի և Արարատ Սամվելի Միրզոյանի՝ ընթերցողներին ուղղված խոսքով։

Հրատարակությունը ներառում է 1992-2021 թվականներին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջպետական և միջկառավարական փաստաթղթերի տեքստերը, պատկերում է ռուս-հայկական հարաբերությունների ձևավորման և զարգացման ողջ ընթացքը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,- ասել է Զախարովան։