![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/257670.png&w=300&h=200&mt=1705904571)
Հունվարի 20-21-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ' Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
Նախարարի ելույթին հաջորդել է քննարկում' Հարավային Կովկասում առկա իրավիճակի, խաղաղության օրակարգին, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, ՀՀ երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային թեմաներով: