Ռուսաստանցիների մեծամասնությունը վստահ է, որ մի քանի տարի հետո Ռուսաստանի և Ուկրաինայի փոխհարաբերությունները կբարելավվեն, բայց առաջիկայում ոչ մի փոփոխություն չարժե սպասել հարաբերություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այդ են վկայում «Հասարակական կարծի ք» հիմնադրամի (ՀԿՀ) հարցման տվյալները:

 

 

Սոցիոլոգները պարզել են, որ ՌԴ-ի քաղաքացիների երկու երրորդը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները կհարթվեն արդեն մի քանի տարի հետո, և միայն 7 տոկոսն այլ կարծիք ունի: Եվս 14 տոկոսը կարծում է, որ հարևան երկրի հետ ՌԴ-ի հարաբերություններում ոչ մի տեղաշարժ չի լինի:

 

 

Այնուամենայնիվ, հարցման մասնակիցների կեսից փոքր-ինչ պակաս մասը (49 տոկոսը) վստահ է, որ առաջիկայում ռուս-ուկրաինական հարաբերություններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա (անցյալ տարվա օգոստոսին այդպես է պատասխանել հարցվածների մեկ երրորդը): Միայն քառորդ մասն է վստահ դրանց բարելավմանը, իսկ 17 տոկոսը հակառակ տեսակետն ունի:

 

 

Հարցումը նաև ցույց է տվել, որ Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ մոտ ապագայում Ուկրաինան չի դառնա Մաքսային միության անդամ (այդ կարծիքին է ռուսաստանցիների 55 տոկոսը, հակառակ կարծիքն ունի 26 տոկոսը): Հարցման էլ ավելի մեծ թվով մասնակիցներ վստահ են, որ ՈՒկրաինան նաև չի մտնի ոչ ԵՄ (64 տոկոս՝ 20 տոկոսի դիմաց), ոչ ՆԱՏՕ (59 տոկոս՝ 22 տոկոսի դիմաց):

 

 

ՀԿՀ-ի հարցումը փետրվարի 19-ին անցկացվել է ՌԴ-ի 64 սուբյեկտների 204 բնակավայրերում: Դրան մասնակցել է երեք հազար մարդ: