Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է Ուկրաինայի հակամարտության ռազմական լուծմանը եւ հանդես է գալիս այն դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Cicero հանդեսում հրապարակված հարցազրույցում:
«Մենք ռազմական միջամտություն չենք ցանկանում, բայց պետք է գործադրենք բոլոր դիվանագիտական ջանքերը եւ անհրաժեշտության դեպքում՝ մեր քաղաքական պահանջները ամրապնդենք նաեւ պատժամիջոցների օգնությամբ»,- ասել է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը:
Նրա գնահատմամբ՝ ստեղծվել է «շատ լուրջ իրադրություն»: «Մենք՝ գերմանացիներս, պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի օգնենք Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծմանը»,- ասել է Մերկելը: «Սակայն կհաջողվի արդյոք դա անել, չեմ կարող ասել»,- հավելել է նա՝ նշելով, որ «երբեմն արտաքին քաղաքականության մեջ պահանջվում է շատ մեծ համբերատարություն»: «Բայց նաեւ կարեւոր է, որ մենք ունենք միասնական եվրոպական դիրքորոշում եւ, որ միասնական դիրքորոշում ունենք ԱՄՆ-ի հետ»,- ընդգծել է ԳՖՀ-ի կանցլերը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: