ԵՄ ԱԳ նախարարները ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ կքննարկեն ուկրաինական ճգնաժամի լուծման արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավորությունները, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Հանդիպմանը կմասնակցի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, և մենք կքննարկենք նրա հետ, թե ինչ է անհրաժեշտ ԵԱՀԿ-ին իր դերն ամրապնդելու և այն ավելի արդյունավետ դարձնելու համար», - ասել է նա:
Նրա խոսքով' երկու կողմերը կքննարկեն նաև, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել «Մինսկի համաձայնագրի իրականացմանը' սկսած եռակողմ բանակցություններից»: