Թբիլիսիում այս տարվա մայիսի 24-25-ին կանցկացնվի ամենամյա միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերին: Ինչպես մայիսի 2-ին հայտնել են ֆորումի կազմակերպիչները, համաժողովում քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության, փոքր երկրների վրա ժամանակակից միջազգային կարգի խնդիրների ազդեցության հարցերը և մի շարք այլ հարցեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Համաժողովին կմասնակցեն Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև շուրջ 300 օտարեկրյա հյուրեր: Ինչպես նշել են խորհրդաժողովի կազմակերպիչները, մասնակիցների թվում կլինեն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

 

Խորհրդաժողովը կազմակերպել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը՝ ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի օժանդակությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: