Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լեհաստանում հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։
Չավուշօղլուն Թվիթերի իր էջում գրել է, որ քննարկվել է իրավիճակը Աֆղանստանում, Արցախում և Ուկրաինայում։
Նախօրեին Լեհաստանի վարչապետի հետ մամուլի համատեղ ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել էր, թե Անկարան կշարունակի պաշտպանել Թուրքիայի և կիպրոսցի թուրքերի իրավունքները Միջերկրականի արևելքում։