Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը պետք է այնպես լուծվի, կառույցի արդյունավետությունը ոչ թե թուլանա, այլ ամրանա։ Այն հիմա կարգավորվում է պետությունների ղեկավարների մակարդակով, և դա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է»,- նշել է Կոպիրկինը։