Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղըրղզստանը պահանջում է դաշինքի նոր գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակում։
Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Դանիյար Սըդըկովը:
«Մենք, որպես նախագահող կողմ, ցանկանում ենք, որպեսզի կազմակերպության լիարժեք աշխատանքի համար, որքան հնարավոր է՝ գլխավոր քարտուղարն արագ նշանակվի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է 2018թ․-ի նոյեմբերից։ Հայաստանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի1»-ի գործով մեղադրանք առաջադրված Յուրի Խաչատուրովին, ով 2017-ի ապրիլից զբաղեցնում էր այդ պաշտոնը: