ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շամազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սիրելի ժողովուրդ, փաստորեն տարին փակում ենք ոչ այնքան հպարտ ու արդյունավետ։
Նիկոլը, որ ամիսներ շարունակ մեզ մեղադրում էր գազի գինը արհեստական թանկացնելու, կոռուպցիոն գազային սխեմաներ ստեղծելու մեջ, ու նշում, որ իր վարչապետ դառնալուց հետո հայ -ռուսական հարաբերությունները փայլուն են, այսօր հայտարարեց, որ սահմանին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը թանկանում է։
Այ քեզ բան...
Ասում է Գազպրոմը,Գազպրոմ Արմենիային թանկ է վճարում,բայց մենք այնպես կանենք,որ չթանկանա ժողովրդի համար։
Մեկ ամի՞ս, երկու՞, երե՞ք, յո՞թ...
Մի գեղեցիկ օր էլ կասի, վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա։
Այստեղ են ասել, քաղաքականությունը ոչ թե զազրախոսություն է, այլ արդյունավետություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

 

Հ.Գ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստ և սահմանին գազի թանկացում։
Սա է Նիկոլի քաղաքականությունը»։