Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Չավուշօղլուն և Բլինկենը քննարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների ճգնաժամը, ընդգծել լարվածության դիվանագիտական կարգավորման կարևորությունը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարն իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է Կիևի և Մոսկվայի միջև լարվածությունը թուլացնելու Անկարայի ջանքերի մասին։
Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի շուրջ։
Դիվանագիտության ղեկավարներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։
Թուրքական դիվանագիտության ղեկավարն իր ամերիկացի գործընկերոջը հրավիրել է Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին (2022թ. մարտի 11-13):