ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կայացած հանդիպմանն ընդգծել են Ուկրաինայի իրադրության կարգավորման վերաբերյալ Մինսկում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետսեպարտամենտի ներկայացուցիչը:

 

«40 րոպե տեւած հանդիպման ընթացքում պետքարտուղար Քերին եւ նախարար Լավրովը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ կարեւորել հրադադարի վերաբերյալ Մինսկի համաձայնագրի բոլոր 12 կետերի ամբողջական ու պատշաճ կատարումը»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

 

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Իրաքում եւ Սիրիայում: Բացի այդ, նրանք կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի բանակցությունների շուրջ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: