ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության հղումով:
«Քննարկվել են միջազգային օրակարգի հարցեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման խնդիրն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը ներկայիս փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ: