Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը: Այս մասին հայտնում ТАСС -ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:
«Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հետհակամարտային վերականգնմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: