ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ զրույցում վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ։

«Դա միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ։ Անհրաժեշտ է զսպել Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունը», - ասվում է նախարարի սոցցանցում տարածած հաղորդագրությունում։