Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է։
«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տները այն հողում, որն իր հայրենիքն է»,- ասել նա Gazeta-ին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «ինչ էլ որ ասեն աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլուր»։