Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայի քննարկման համատեքստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ ընդգծելով, որ «Լեռնային Ղարաբաղը կտրված է ամբողջ աշխարհից արդեն 38 օր»։
«Սնունդ գրեթե չկա, դեղորայք չկա, ընտանիքների անդամները բաժանված են միմյանցից։ Արդեն 38 օր է, և մեր խոսքերը ոչինչ չեն նշանակում: Ռուսաստանն ասում է, որ իր զինծառայողները Լաչինի միջանցքում խաղաղապահներ են կարգված, բայց նրանք ոչինչ չեն անում»,- ասել է Նատալի Լուիզոն։
Անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կեղծ պնդումներին առ այն, թե «շրջափակում չկա», Լուիզոն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում կանգնած են զինյալ «բնապահպաններ»։ «Նախագահ Ալիևն ասում է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ վարվում է այնպես, ինչպես Ադրբեջանի մյուս բնակիչների հետ, ուստի մի՞թե այս շրջափակումը կիրառում է սեփական ժողովրդի նկատմամբ: Նա հայտարարում է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել Լեռնային Ղարաբաղում՝ որպես Ադրբեջանի քաղաքացի, կարող են հեռանալ։ Ի վերջո, սա ավելին է, քան շրջափակումը, սա ավելին է, քան շանտաժը, նա էթնիկ զտումներ է իրականացնում։ Իսկ ի՞նչ ենք մենք անում։ Ոչի'նչ»,- եզրափակել է Լուիզոն։