Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։

Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Արևելյան Միջերկրածովյանում և ընթացիկ անվտանգության հարցերը տարածաշրջանում' ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որտեղ ծայրահեղ քայլեր պետք է ձեռնարկվեն' բռնությանը վերջ տալու համար»,- գրել է Շամպայնը։