Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կանցլերը հայտարարել է՝ սխալ են մեկնաբանել զինյալների հետ Կիևի կողմից ուղիղ բանակցություններ սկսելու մասին իր խոսքերը: Այս մասին հայտնում է 112.ua-ն:

 

Մերկելը պարզաբանել է իր այդ մտքերը՝ կապված ուղիղ բանակցությունների հետ՝ ընդգծելով, որ կողմ է արտահայտվել Եռակողմ շփման խմբի խորհրդակցությունների գաղափարին:

 

Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են նաև ԵԱՀԿ-ի առաքելության կողմից ռուս-ուկրաինական սահմանին դիտարկում անցկացնելու հարցը: