Ուկրաինայի նախագահի թեկնածու և ժողովրդական պատգամավոր Օլեգ Լյաշկոն ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է իր առևանգման մասին լուրերը, ինչպես նաև հայտարարել, որ Մարիուպոլի ոստիկանության քաղաքային վարչության ղեկավար Վալերի Անդրուշչուկը ողջ է և գերի է ընկել. նրա համար մեծ փրկագին են պահանջում:

 

Ավելի վաղ Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սլավյանսկի ինքնապաշտպանական շտաբից Ռիա Նովոստիին հայտնել էին, որ ոստիկանները Մարիուպոլում Լյաշկոյին ձերբակալել են:

 

«Վալերի Անդրուշչուկը՝ Մարիուպոլի ոստիկանության ղեկավարը, իմ տեղեկություններով, կենդանի է: Նրան առևանգել են: Այժմ մենք բանկացություններ ենք վարում, «ահաբեկիչները» խոշոր գումար են պահանջում»,- ասել է Լյաշկոն:

 

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել էր, որ Անդրուշչուկը մայիսի 9-ին տեղի ունեցած բախումների արդյունքում Մարիուպոլում առևանգվել է: Իսկ ահա կիրակի օրը ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրներին, գրում էին, որ Անդրուշչուկին Մարիուպոլի օդանավականայում կախված են գտել: