Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարից հետո Նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գործողություններ չեն կատարել երկնքում և մեղավոր չեն մալայզիական օդանավի վթարի հարցում։

 

Պորոշենկոն պահանջել է ձևավորել պետական հանձնաժողով ICAO-ի մասնագետների, ինչպես նաև Նիդերլանդների և Մալայզիայի ներկայացուցիչների մասնակցությանբ, որը կուսումնասիրի ողբերգության պատճառ ները։ Միևնույն ժամանակ, Մալայզիայի արտաքին գերծերի նախարորությունը չի հաստատել այն տեղեկատվությունը, որ օդանավը ռմբակոծվել է, և հայտարարել է, որ ուսումնասիրության կարիք կա։

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍ-ը, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մալայզիայի վարչապետ Նաջիբու Ռազակին' Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ Նա նաև հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և նրան տեղեկացրել է կատարվածի մասին։

 

Մոսկվայի ժամանակով ժամը 19.10-ին, Ուկրաինայի Դոնեցկի մարզում, ուկրաինա-ռուսաստանյան սահմանից ոչ հեռու վթարի է ենթարկվել մալայզիական ավիաուղիների Boeing 777 օդանավը: Ըստ նախնական տեղեկությունների' նավակողին գտնվել է 295 մարդ, նրանցից 15-ն' անձնակազմի անդամներ: Նրանք բոլորը զոհվել են: Օդանավը ընթանում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր երթուղով, և կործանումից առաջ գտնվում էր 10 հազար մետր բարձրության վրա: