Վիլյարը չի հանդիսանում ՈՒԵՖԱ-ի նախագահի պարտականությունների կատարողը: Այս մասին ՈՒԵՖԱ-ի' այսօր տեղի ունեցած արտահերթ նիստից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն' նշելով, որ այն տեղեկատվությունը, թե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը կկատարի ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի պարտականությունները չի համապատասխանում իրականությանը :
«Վիլյարը եղել է նիստի նախագահողը: Բայց նա չի հանդիսանում ՈՒԵՖԱ-ի նախագահի պարտականությունների կատարողը»,- ասել է Ինֆանիտինոն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Միշել Պլատինին ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի որոշմամբ 90 օրով զրկվել է ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեություն ծավալելու հնարավորությունից:
ՈՒԵՖԱ-ի արտահերթ նիստի անցկացումը կապված էր կազմակերպության նախագահ Միշել Պլատինիի, ՖԻՖԱ-ի նախագահ Յուզեֆ Բլատերի, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի որակազրկման հետ, ովքեր 90 օրով զրկված են իրենց պաշտոններից և ֆուտբոլի հետ գործունեություն ծավալելու հնարավորությունից: