Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Վարդազարյանը: Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը սույն որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի 21 դեկտեմբերի «Հայաստանին Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-34-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 26-ից: