ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 7-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Բալայանին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու և նրա' Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը հրամանագիրն ստորագրել է' ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 3-ի ԱԽ-3-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը: