Լուսինե Ալավերդյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 2-ի ԲԴԽ-70-Ո-162 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Լուսինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: