Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ստորագրել է հրամանագիր' Հասմիկ Հարությունյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին։

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: