Կիևի իշխանությունները չեն ցանկանում բովանդակալից երկխոսություն վարել Ուկրաինայի հարավ-արևելքի հետ: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է BBC-ի թղթակից Ջոն Սուիյնիին:

 

Կարծում եմ, որ գլխավոր պատճառն այն է, որ այսօր Կիևի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում իմաստալից քաղաքական երկխոսություն վարել երկրի հարավ-արևելքի հետ»,- ասել է Պուտինը:- Հենց իմաստալից քաղաքական երկխոսություն»:

 

Խոսելով աշխարհազորայինների գործողությունների մասին՝ Պուտինը նշել է, որ նրանց նպատակն Ուկրաինայի արևելքի խոշոր քաղաքներից Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերելն է. «Աշխարհազորի նպատակն է դուրս մղել զինված ուժերն ու հրետանին, որպեսզի նրանց թույլ չտրվի կրակել բնակելի տների ուղղությամբ»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

 

«Ես կպատասխանեմ, թե ինչն է ողբերգության պատճառը, որը հիմա է տեղի ունենում»,- ասել է Պուտինը: «Ո՞րն է Ուկրաինայի արևելքում իրականացվող ռազմական գործողությունների նպատակը,- ասել է պետության ղեկավարը: Եվ ինչո՞վ ՝է պայմանավորված այդ գործողությունների ակտիվացումը: Աշխարհազորայինների գործողությունները պայմանավորված են այն բանով, որ զինված ուժերի ստորաբաժանումները շրջապատում են բնակելի թաղամասերը և կրակում ուղիղ նշանառությամբ»,- ասել է Պուտինը' հատուկ շեշտադրելով այն, որ այս պահին գլխավոր առաջադրանքը խաղաղ բնակչությանը փրկելն է:

 

Եվ դա այն է, ինչը, ցավոք, շատ երկրներում, այդ թվում և Եվրոպայում, նախընտրում են չնկատել»,- ասել է Պուտինը: Վերջինս հիշեցրել է, որ այժմ սկսվում է «շատ կարևոր՝ ուղիղ երկխոսությունների գործընթաց»: Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և եվրոպացի կոլեգաների հետ համատեղ ստիպված են եղել այդ բանի ուղղությամբ շատ ջանքեր գործադրել և արդյունքում հաջողվել է պայմանավորվել: