«Shuster.Live» հաղորդումներից մեկի ընթացքում հանդես եկած Sunday Times Mark Franchetti հեղինակավոր բրիտանական հրատարակության լրագրող Մարկ Ֆրանկետի բացահայտումներն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին ցնցել են բոլորին: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:

 

Թղթակիցն ուղիղ եթերում հայտնել է, թե ինչ է իրականում կատարվում Ուկրաինայի հարավ-արևելքում: Մարդիկ, ովքեր ստանում են միակողմանի տեղեկատվություն, ծանոթացել են ճշմարտությանը եվրոպացի անկախ լրագրողից:

 

Լրագրողի փաստերը չեն կարողացել կանխել նույնիսկ ՈՒԱԾ-ի «հերոս-զինվորները», ովքեր փորձել են մեղադրել Ֆրանկետիին: Անզոր է գտնվել նաև Վրաստանի նախկին նախագահը, ում հրավիրել էին հեռուստատաղավոր' որպես «փորձագետ»:

 

Մարկ Ֆրանկետին ստուդիայում հավաքված մարդկանց հայտնել է, որ նա անձամբ չի տեսել Ուկրաինայի հարավ-արևելք ոչ մի ռուսական «ներխուժում», չի տեսել «Քադիրովականների» և լրտեսների:

 

«Նրանք բոլորն ասում են, որ իրենք Օդեսայում տեղի ունեցած իրադարձություններից և Սլավյանսկի ռմբակոծություններից հետո զգում են, որ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել Կիևի իշխանությունների հետ: Ուկրաինական բանակը պայքարում է սեփական ժողովրդի դեմ: Ես ուզում եմ ընդգծել, որ ես այստեղ չեմ' պաշտպանելու ռուսական կողմի դիրքորոշումները և նման բաներ, ես պարզապես տեղեկացնում եմ այն, ինչ տեսել եմ:

 

Մենք կարող ենք ասել, որ դրանք ահաբեկիչներ են, կարող ենք ասել, որ դրանք այն մարդիկ են, ովքեր Ռուսաստանից ստանում մեծ քանակով զենք, փող: Դա այդպես չէ: Դեռ այդպես չէ: Նրանք մարդիկ են, հիմնականում նորմալ մարդիկ' առանց որևէ փորձի, նրանք ունեն շատ քիչ քանակով զենք և ես կարող եմ ասել, որ նրանք բացարձակապես համոզված են, որ ինչ-որ պահի Ռուսաստանն օգնության կգա, նրանք սպասում են այդ աջակցությանը: Ինձ' որպես մարդ, ով աշխատում է Մոսկվայում, միանգամայն պարզ է, որ Մոսկվան չի պատրաստվում օգնել նրանց, ես նկատի ունեմ փողի, զենքի, կամավորների հոսքի առումով»,- ասել է Մարկ Ֆրանկետին: