Թուրքական «ATV» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ հայ կինը ուղիղ եթերում մահմեդականություն է ընդունել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

 

Հայ կինը ասել է, որ Թուրքիա եկել է Հայաստանից և 13 տարի է, ինչ ապրում է այնտեղ: Կինը պատմել է, որ հետևում է իսլամի կանոններին' պաս է պահում, գլխաշոր է կրում, հայերենով կարդացել է ղուրանը և ցանկանում է մահմեդական դառնալ:

 

Հաղորդավարը՝ պրոֆ. Նիհաթ Հաթիփօղլուն, մի քանի հարց է տվել հայուհուն, որից հետո վերջինս արտասահանել է իսլամական «վկայության խոսքը» (Kelime-i Şehadet) և հրապարակավ մահմեդականություն ընդունել: