ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման առաջարկով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Նյու Յորքում ես ներկա եմ եղել նախագահներ Պուտինի և Օբամայի հանդիպմանը: Այդ ժամանակ նախագահ Օբաման նայեց Պուտինին և ուղիղ ասաց' «Վլադիմիր, արի վերջ տանք սրան: Արի վերջ տանք Ուկրաինայի շուրջ հակամարտությանը: Օգնիր մեզ զբաղվել դրանով' իրականացնելով մինսկյան համաձայնությունները»»,- ասել է Քերին:
Քերին նաև խոստացել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել Ուկրաինայի իշխանությունների վրա' Մինսկի համաձայնությունները կատարելու համար: Նրա խոսքով' ԱՄՆ-ն ակտիվ աշխատանք է տանում Ուկրաինայի հակամարտության երկու կողմերի հետ: